Գիգա Պրինտը առաջարկում է գրաֆիկական դիզայնի ծառայություններ ինչպես անհատների, այնպես էլ կազմակերպությունների համար: Մեր փորձառու դիզայներների թիմը կիրականացնի Ձեր ցանկացած մտահղացում՝ սկսած տարբերանշանների դիզայնից և ամբողջական կորպորատիվ ոճի ստեղծումից մինչև տպագրական ամենաբարդ ապրանքատեսակների մշակումը:
Ստորև ներկայացնում ենք մեր կողմից առաջարկվող դիզայներական ծառայությունների ամբողջական ցանկը՝
Կորպորատիվ ոճի մշակում՝
• տարբերանշանի դիզայն,
• տարբերանշանի օգտագործման ուղեցույցի մշակում,
• կորպորատիվ ոճի ստեղծում:
Տպագրական ապրանքատեսակների դիզայն՝
• ամսագրեր,
• ապրանքային կատալոգներ,
• բացիկներ և հրավիրատոմսեր,
• բիզնես քարտեր,
• բուկլետներ և բրոշյուրներ,
• գովազդային թերթիկներ,
• գրքեր,
• թղթապանակներ,
• թռուցիկներ,
• նոթատետրներ,
• հավաստագրեր և վկայականներ,
• պաստառներ,
• օրացույցեր: